Հարավաֆրիկյան հանրապետությունում տարվա սկզբից ցայսօր 19 երիտասարդ է մահացել թլպատման անհաջող վիրահատությունների պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության գերատեսչությանը։
Եվս 50 մարդ հիվանդանոց են տեղափոխվել ջրազրկման, գանգրենայով եւ այլ վարակներով, որոնք նրանք ստացել են մեծանալու ծիսակատարության ընթացքում։
Հետագա վնասվածքներից եւ մահերից խուսափելու համար ՀԱՀ-ի կառավարությունը ցեղախմբերի առաջնորդներին կոչ է արել որակավորված բուժանձնակազմի հետ աշխատել։




























