Ներգաղթի կրճատման թեմայով նոր հանրաքվեն կանցկացվի Շվեյցարիայում այս տարվա նոյեմբերի 30-ին, նման որոշում է ընդունել երկրի Դաշնային խորհուրդը (կառավարությունը)։

Բնապահպանության եւ բնակեցման ասոցացիան (ECOPOP)-ը ավելի վաղ «Կանգնեցնել վերաբնակեցումը» անվանումով նախաձեռնություն էին սկսել։ Բնապահպաններն առաջարկում են նվազագույնի հասցնել Շվեյցարիայի բնակչության աճը՝ երեք տարիների ընթացքում պահելով այն տարեկան 0,2% մակարդակի վրա միգրանտների ներհոսքի կրճատման հաշվին։ Նախաձեռնության հեղինակները ենթադրում են, որ նման կերպ երկրի բնակչության թիվը «չի գերազանցի բնական ռեսուրսների համատեղ երկարաժամկետ պահպանման մակարդակը»։

Բացի այդ, փորձագետները մտահոգություն են հայտնել, որ երկրում ներգաղթի սահմանափակումը, որտեղ 2011թ. միգրանտների մասնաբաժինը 8 մլն բնակչության մեջ կազմել է 22,5%, կհանգեցնի Շվեյցարիայի տնտեսական անկմանը, իսկ թոշակի անցնելու տարիքը ստիպված կլինեն հասցնել մինչեւ 75 տարեկան՝ ներկայիս կանանց համար 64, իսկ տղամարդկանց համար 65 տարեկանի համեմատ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Նշենք, որ Շվեյցարիայում օտարերկրացիներից ավելի շատ իտալացիներն են բնակվում՝ 292 հազար մարդ։ Նրանց հետեւում են գերմանացիները՝ 282,5 հազար, պորտուգալացիները՝ 234 հազար, ֆրանսիացիները՝ 101,5 հազար եւ սերբերը՝ 97,2 հազար։