Դնեպրոպետրովսկի օդանավակայանում վայրէջք  կատարելիս ընկել է Սու-25 օդանավը, փոխանցում է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Դնեպրոպետրովսկի օդանավակայանում վայրէջք  կատարելիս Սու-25 օդանավի օդաչուն ղեկավարման համակարգում  փոփոխություններ է զգացել», - ասվում է հաղորդագրությունում:

Ընդգծվում է, որ «օդաչուն ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները վայրէջք կատարելու համար, սակայն  օդանավի  ղեկավարումը կորցնելու պատճառով ստիպված է եղել կատապուլտով  նետվել»:

«Զոհեր եւ օդանավակայանի շենքի ավերածություններ չկան», - հայտնել են ՊՆ-ում: