Ռուսական կինոթատրոններում նախատեսում են արգելել կիոսրահներում «խելացի» Google Glass ակնոցների եւ նմանատիպ սարքերի կրումը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կինոթատրոնների ցանցերի ներկայացուցիչները:
Արգելքը կապված է նրա հետ, որ նման սարքերի օգնությամբ կարելի է տեսաձայնագրել: Արդյունքում Google Glass-ի նկատմամբ կկիրառվեն նույն կանոնները, ինչպես տեսախցիկների ու բջջային հեռախոսների նկատմամբ: Միաժամանակ կինոսրահ մտնելիս չեն վերցնի այցելուների գաջեթները, քանի որ դա հակասում է ՌԴ օրենքներին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում նմանատիպ արգել էր մտցվել: Այդ երկրում Google Glass-ի վաճառքն սկսվել է հունիսի 24-ին, գինը կազմել է հազար ֆունտ:





























