Չեմ կարծում, որ ռուսական կողմն այնչափ անզգույշ եւ անհեռատես կգտնվի, որ ազատագրված տարածքները կամ Արցախն ամբողջությամբ կհամաձայնի հանձնել Ադրբեջանին՝ վերջինիս Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու դիմաց: Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Նրա խոսքով՝ առավելագույնը, ինչ կարող է այս պահին արվել մեր արմատական շահերին հակառակ, դա այն է, որ մեր հակառակորդին կխոստանան չճանաչել Արցախի անկախությունը կամ Հայաստանի հետ նրա հնարավոր վերամիավորումն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը կպահպանի ռազմաքաղաքական չեզոքությունը Ռուսաստանի հանդեպ:
«Ադրբեջանի՝ Եվրասիական միության անդամ դառնալու պարագայում վերջինս կարող է ակնկալել, որ անորոշ ապագայում Ռուսաստանի օգնությամբ հարցը կարող է լուծվել իր օգտին եւ այսօրինակ խոստում Բաքուն կփորձի կորզել Կրեմլից: Գուցեեւ արդեն կորզել է»,-գրել է Մելիքյանը:





























