Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը, հուլիսի 1-ին, ընդունել է Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանին եւ խմբի բյուրոյի պատվիրակությանը:
Աբդու Դիուֆը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ Ֆրանկոֆոնիայի գործող մարմինների աջակցությունն է հայտնել խմբի նախագահին՝ Ֆրանսիայի տարածքում Ֆրանկոֆոնիայի եւ վերջինիս արժեքների խրախուսման օգտին ֆրանկոֆոն դեսպանների հանձնառության համար:
Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը եւ Քրիստիան Տեր-Ստեփանյանը վերահաստատել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների ընդհանուր շահերը՝ նպատակ հետապնդելով ներկայացնել Ֆրանկոֆոնիայի բազմազանությունը եւ համախմբել ֆրանսիական հասարակական կարծիքը Ֆրանկոֆոնիայի գործունեության եւ նպատակների շուրջ:





























