Չինաստանի հյուսիս-արեւմտյան Սինցզյան նահանգի որոշ պետական հիմնարկներ արգելել են իրենց մահմեդական աշխատակիցներին պաս պահել Ռամադանի ընթացքում: Պետական հաստատություններից մեկի կայքում նշվում է, որ պետծառայողները «չեն կարող պաս պահել կամ մասնակցել որեւէ այլ կրոնական գործողությունների»:
Վերջին ժամանակներս այդ տարածաշրջանում հաճախակի են դարձել դաժան հարձակումները, որոնցում իշխանությունները կասկածում են մահմեդական ույղուրներին: Վերջիններս հերքում են իրենց մասնակցությունն այդ հանցագործություններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պեկինին մեղադրում են ույղուր անջատողականների կողմից սպառնալիքը չափազանցնելու մեջ, որով արդարացվում է նրանց կրոնական եւ մշակութային ազատությունների ճնշումը:





























