ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ մի քանի այլ պաշտոնյաների պնդումներին, թե իբր ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման առաջընթացին խոչընդոտում է Հայաստանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս առնչությամբ Տ. Բալայանն ասել է. «Առաջընթացը բանակցային գործընթացում հնարավոր կլինի, երբ Ադրբեջանը սուր ճոճելու փոխարեն, ընդունի իր պատասխանատվությունը հակամարտության սանձազերծման եւ դրա հետեւանքների համար, դադարի ներկայացնել իր պատկերացումները իրավունքի մասին` որպես միջազգային իրավունք, եւ անպտուղ չաղավաղի հակամարտության էությունը եւ բանակցային գործընթացի բովանդակությունը»:


























