Ժակ Իվ Կուստոյի թոռը՝ Ֆաբիեն Կուստոն, չորեքշաբթի ավարտել է ստորջրյա ռեկորդային երկարատեւ  արշավը, որը տեւել է 31 օր՝ պապի ռեկորդից մեկ օր ավելի:

 «Առաքելություն 31»-ի շրջանակում Կուստո կրտսերը մեկ ամիս անցկացրել է «Ակվարիուս» լաբորատորիայում՝ Ֆլորիդայի ափերի մոտ, որը գործող միակ ստորջրյա գիտահետազոտական լաբորատորիան է, փոխանցում է   BBC-ի ռուսական ծառայությունը:

Արշավի ընթացքում Կուստոն փաստագրական ֆիլմ է նկարահանել, իսկ հետազոտողների խումբը զբաղվել է մարջանախութերի վրա կլիմայական փոփոխությունների ազդեցության ուսումնասիրմամբ:

Ժակ Իվ Կուստոն կարծում էր, որ մոլորակի գերծանրաբեռնվածությունը մարդկանց կդրդի ստորջրյա կացարաններ կառուցել: 1963թ. նա  30 օր մնացել էր Կարմիր ծովի ստորջրյա կայանում, բայց հետո մեծ ծախսերի պատճառով նմանատիպ նախագծերը սառեցվել էին: