Հունիսի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գրեչնեւան ստորագրել են 2010-2015 թթ.-ի համար «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված Ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջեւ համագործակցության գործողությունների ծրագիրը»:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, փաստաթուղթը մշակվել է նախորդ` 2005-2009թթ.-ին իրականացված համագործակցության փորձի հիման վրա և համահունչ է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին:


























