«Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը այսօր` հունիս 7-ին կամավոր  բժշկական ապահովագրություն է անցել: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը NEWS.am-ին փոխանցեց, որ երկու տարի է պատրաստվում էին բժշկական ապահովագրությանը:

Մեր այն դիտարկմանը, թե ինչու ապահովագրությունը սկսվեց հենց բժիշկներից, մամուլի քարտուղարը պատասխանեց. «Բժիշկները սեփական օրինակով էին ուզում ցույց տալ, որ ապահովագրությունը առավել որակյալ եւ մատչելի է դարձնում մատուցվող ծառայությունը, քանի որ այն վերահսկվում է նաեւ ապահովագրող ընկերությունների կողմից»: