Հրդեհը, որ բռնկվել է Տեխասի ստորգետնյա գազատարում տեղի ունեցած պայթյունից հետո, մեկուսացվել է, ճշտված տվյալներով ոչ ոք չի զոհվել։
Նահանգի իշխանությունների տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել հունիսի 7-ի ցերրեկը՝ Քլիբերն քաղաքի մոտակայքում։
Նախնական վարկածով պայթյունը գազատարի վրա տարվող աշխատանքների ժամանակ առաջացած վնասվածքի արդյունքում է եղել։
Պայթյունի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել յոթ աշխատակից, որոնցից երկուսն առաջի օգնություն ստանալուց հետո տուն են գնացել։
Ռոջեր Հարմոնը հայտարարել է, որ աշխատակիցներից մեկն անհետ կորել է, սակայն մեծ է հավանականությունը, որ նա սեփական փոխադրամիջոցով ինքնուրույն լքել է դեպքի վայրը։



























