Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ֆրանսիացի գործընկեր Բեռնար Քուշների հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաեւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը:

Կողմերը կարծիքներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման կոնտեքստում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ` հունիսի 7-ին իրանական կողմի խնդրանքով, Իրանի միջուկային ծրագիրը քննարկել են Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Րյաբկովն ու Մոսկվայում Իրանի դեսպան Մոհամադռեզա Սաջադին: