«Etihad Airways» ընկերությունը Երեւանից Աբու-Դաբի ուղիղ չվերթ կիրականացնի: Այդ մասին այսօր՝ հուլիսի 3-ին, Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է վաճառքի գծով ընկերության փոխնախագահ Ջիմ Մյուլլերը: Նրա խոսքով՝ ընկերությունը շաբաթական 4 չվերթ կիրականցացնի Աբու-Դաբիից Երեւան եւ հակառակը:
Հուլիսի 3-ի առավոտյան Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում «Etihad Airways» ինքնաթիռը վայրէջք կկատարի: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն կտրել է կարմիր ժապավենը՝ ի նշան Հայաստանում ընկերության չվերթների հանդիսավոր բացման:
Հայաստանն արդեն համագործակցում է ԱՄԷ-ի ավիափոխադրողների, սակայն «Etihad»-ը առաջին ավիաընկերությունը կլինի, որը կտրամադրի ծառայությունների ամբողջական փաթեթը: Մյուլլերը նշեց, որ ընկերությունը շաբաթական 4 թռիչք կիրականացնի 136 տեղանոց «Airbus 320» ինքնաթիռներով, այդ թվում նաեւ 16-ը՝ բիզնես դասում: Ընդհանուր առմամբ, հայկական ուղղությամբ շաբաթական 1088 ուղեւորային նստատեղեր կգործեն: «Հայաստանը մեզ համար նոր շուկա է եւ մենք ուրախ ենք այստեղ մուտք գործել: Երեւանն ու Աբու-Դաբին հազարավոր տարիների ընթացքում կարեւոր տրանսպարտային օղակներ են եղել, եւ մենք ցանկանում ենք խթանել Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջու առեւտրի ու զբոսաշրջության աճը», - հավելել է Etihad-ի ներկայացուցիչը:
«Etihad Airways»-ը 2003թ. նոյեմբերից գործող ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրողն է: Ընկերությունն իր տնօրինում է 1001 ինքնաթիռների, եւ դեպի աշխարհի 60 երկիր 102 չվերթ է սպասարկում: 2013թ. ընկերությունը տեղափոփոլ է 11.5 մլն ուղեւոր, 2012թ. համեմատությամբ՝ 12%-ով ավելի:































