Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ արտահանման եւ առեւտրային լիցենզիաների ստացման դիմումների մշակման ընթացակարգերի մանրամասն ուսումնասիրությունից հետո Բրիտանիայի կառավարությունը այսուհետ եւս  կկիրառի ԵԱՀԿ-ի սահմանած էմբարգոն զինվորականներին, ոստիկանության եւ անվտանգության ուժերին, ինչպես նաեւ դրանց հետ կապված կառավարական հաստատություններին ռազմական սպառազինությունների մատակարարման մասով, ում միջոցով այդ սարքավորումները կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի շրջանում կամ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանին: Նման բովանադակությամբ հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության վարչակազմում Եվրոպայի եւ Մեծ բրիտանիայի համագործակցության հարցերով պետական նախարար Դեւիդ Լինդինգտոնը:

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է ռազմական տեխնիկային,  որը չունի Լեռնային Ղարաբաղի շրջանում կամ Հայաստանի եվ Ադրեջանի միջեւ սահմանին օգտագործման կամ ձեւափոխման տեխնիկական հնարավորություն, ապա Մեծ Բրիտանիայի կառավարությունը կդիտարկի լիցենզիայի տրամադրման դիմումները ԵՄ լիցենզիոն արտահանման համախմբված եւ ազգային չափանիշներին համապատասխան:

Լիդինգտոնը նաեւ նշել է, որ Հարավային Կովկասը Մեծ Բրիտանիայի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունի: «Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակներում Մեծ Բրիտանիան շարունակում է աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, անվտանգության եւ փոխըմբռնման»: 2012-2013թթ. ֆինանսական տարում Բրիտանիան 1,245 մլն ֆունտ ստեռլինգ գումար է ֆինանսավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության առաջխաղացման համար: Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության ամրապնդմանն ուղղված մի շարք նախագծեր ենք ֆինանսավորել՝ աշխատելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության հետ», - հայտարարել է Եվրոպայի նախարարը:

«Մենք վճռականորեն աջակցում ենք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հակամարտության հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորմանն ուղղված աշխատանքները», - հավելեց Դեւիդ Լիդինգտոնը: