Այսօր առավոտյան ուկրաինական սահմանապահները ռուսական ռազմական ավիացիայի կողմից օդային տարածքի խախտման դեպք են արձանագրել: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվության կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
«Այսօր առավոտյան սահմանապահները Ռուսաստանի ռազմական երեք ուղղաթիռների կողմից Ուկրաինայի օդային տարածքը խախտելու փաստ են արձանագրել: Երկու «ՄԻ-8» եւ մեկ «ՄԻ-24» ուղղաթիռները նկատել են Բելավոդսկի, Կրասնոտալիվկի, Կամիշնովոյի շրջաններում եւ Դովժանսկի անցակետում: Դրանք ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով ցուցադրական թռիչք էին իրականացնում»,- УНН-ի փոխանցմամբ՝ ասել է Լիսենկոն:





























