Սպասվում է, որ Գերմանիայի խորհրդարանը հավանության կարժանացնի երկրում նվազագույն աշխատավարձի համընդհանուր չափը, որը ներկայում հստակեցված չէ:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Գերմանիայում նվազագույն աշխատավարձի չափը մեկ ժամվա համար կազմելու է 8.5 եվրո (11.5 դոլար). ավելի, քան ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում:
Նախկինում տարբեր ընկերություններում եւ արդյունաբերական ձեռնարկություններում նվազագույն աշխատավարձը որոշում էին ընկերության ղեկավարներն ու արհմիությունները:
Ներկայում Գերմանիան Եվրամիության անդամ այն յոթ երկրներից մեկն է, որտեղ նվազագույն աշխատավարձի չափը հստակեցված չէ:
Օրենքի հակառակորդները կարծում են, որ նվազագույն աշխատավարձ սահմանելը կազդի երկրի մրցունակության վրա:





























