Վիճակագրական տվյալների համաձայն, շվեդական ծնողների շրջանում երեխաների անուններն ընտրելու ժամանակակից միտում է «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալը:
Ըստ վերջին երեք տարիների վիճակագրության, ամենից հաճախ աղջիկներին անվանակոչում են ի պատիվ չարաճճի Արիայի: Euromag.ru կայքը, հղում կատարելով The Local-ին, գրում է, որ 2011 թվականից 38 նորածին այդ անունն է ստացել:
Բացի այդ, տարածված են նաեւ Սանդոր (20 նորածին), Ջեյմե (12) եւ Թեոն (10) անունները: Հինգ ընտանեկան զույգ իրենց նորածին աղջիկներին Կհալիսի հերոսուհու պատվին են կոչել:
Բայց ոչ բոլոր ծնողներն են նախապատվություն տալիս ֆանտաստիկ հերոսներին: Վերջին երեք տարիներին շարունակում են մեծ ճանաչում ունենալ Էլիս, Լուկաս եւ Ուիլյամ անունները:





























