Գերմանիայի մայրուղիներից մեկը 14 ժամ շարունակ փակ է եղել քաղրավենիքով լի բեռնատարի ավտովթարի հետեւանքով:

Ոստիկանությունը հաղորդում է, որ պատահարը վաղ առավոտյան է տեղի ունեցել: Վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը անվադողերից մեկի պայթելու հետեւանքով:

Բեռնատարը հարվածել է արգելապատնեշին եւ դուրս եկել հանդիպակաց մայթ: Արդյունքում թափվող վառելիքի հետ միախառնված 40 տոննա քաղցրավենիք է թափվել ճանապարհին:

Պատահարի հետեւանքով պատճառված վնասը գնահատվում է 170 000 եվրո, հաղորդում է Euromag.ru-ն՝ վկայակոչելով The Local-ին: