Փարիզի բնակիչների եւ հյուրերի տրամադրության տակ ֆրանսիական մայրաքաղաքի փողոցներում տեղադրված 50 դաշնամուր է հայտնվել:

Արդեն երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի մայրաքաղաքը սատարում է անգլիական արտիստ Լյուկ Ջերամի նախագծին: Արդյունքում, յուրաքանչյուրը կարող է իր ուժերը փորձել երաժշտության բնագավառում: Ընդ որում, երաժշտական գործիքները տեղադրվել են ոչ միայն Փարիզի կենտրոնում, այլեւ արվարձաններում:

Դաշնակահարներն ասում են, որ նախագծի նշանակությունը ոչ միայն բոլոր ցանկացողների համար երաժշտության հասանելությունն ապահովելն է. այստեղ նաեւ ստեղծագործելու եւ բացահայտումներ անելու հնարավորություն է տրվում: Այս մասին գրում է Euromag.ru կայքը՝ հղում կատարելով 20minutes-ին:

Հուլիսի 10-ին բոլոր դաշնամուրները բաժանվելու են տարբեր կազմակերպությունների, հիվանդանոցների, դպրոցների եւ համայնքային այլ հաստատությունների: