Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւը պատրաստ է եւ քվեարկության կդրվի առաջիկայում: Այս մասին լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ պատժամիջոցները նպատակ ունեն խանգարել Իրանի` ուրանի հարստացման ծրագրի իրականացմանը, քանի որ արեւմտյան երկրները համարում են, որ այդ ծրագրի նպատակը ատոմային զենք ստեղծելն է: Մի շարք պետություններ հնարավոր է չպաշտպանեն Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր ծրագիրը, սակայն նրանք օժտված չեն վետոյի իրավունքով:


























