Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար Վալերի Գելետեյը Գերագույն ռադայի ամբիոնից երդման ընդունումից հետո փաստաթղթի տակ ստորագրել է փակ գլխիկով գրիչով:
Լրագրողների հաջողվել է պահը որսալ: Լուսանկարի հեղինակ Բոգդան Բորտակովը տեղադրել է այն Facebook-ում:
«Ուկրաինայի պաշտպանության նոր նախարարը այնքան խիստ է, որ կարող է ստիպել թանաքին հոսել գլխիկի միջով…) Կադրում երդումն ընդունելուց հետո ստորագրություն է», - մեկնաբանել է լուսանկարիչը: Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, այսօր Գերագույն ռադան Վալերիկ Գելետեյին նշանակել է պաշտպանության նախարար:





























