ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն այսօր՝ հուլիսի 3-ին, հայտարարել է քաղաքացիական հասարակության նախագծերի առաջարկների ներկայացման մասին` հասցեագրված շրջակա միջավայրի եւ անվտանգության մարտահրավերներին, որպես Քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության եւ շրջակա միջավայրի (ՔԳԱՇՄ) ծրագրի մաս:
ՔԳԱՇՄ ծրագրի հիմնական նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աշխատանքները եւ շրջակա միջավայրին վերաբերող ծրագրերի շուրջ իրենց համագործակցությունը հիմնական դերակատարների հետ:
Առաջարկները պետք է առնչվեն բնական աղետների կանխարգելմանը, ռիսկերի նվազեցմանը եւ արձագանքին: Հարակից թեմաները ընդգրկում են բնապահպանական կառավարում, բանապահպանական անվտանգության սոցիալական հիմնահարցեր, կանանց ու երիտասարդության դեր եւ մասնակցություն:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները խրախուսվում են ներկայացնել իրենց ծրագրերի հայեցակարգերը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ, Տնտեսական եւ բնապահպանական բաժին` հետեւյալ հասցեով. 0012, ք. Երեւան, Սունդուկյան 64/1, կամ էլեկտրոնային տարբերակով` [email protected], մինչեւ 2014 թվականի հուլիսի 20-ը:
Փոքր դրամաշնորհների ծրագրի հայտարարության, հայեցակարգային փաստաթղթի ձեւաչափի, ծրագրին դիմելու ընթացակարգի վերաբերյալ այլ մանրամասների համար այցելեք ԵԱՀԿ կայքը:
ՔԳԱՇՄ ծրագիրը Շրջակա միջավայր եւ անվտանգություն նախաձեռնության մասն է, որը ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի եւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի եւ ՆԱՏՕ-ի /ասոցիացված գործընկերությամբ/ համատեղ ծրագիրն է:




























