Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության՝ Թիրոլ դաշնային հողի անդամները առաջարկել են օրինականացնել մարիխուանան: Ավստրիայի առողջապահության նախարարի ղեկավարությամբ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել կարեւոր հարցը բազմակողմանիորեն քննարկելու համար, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Թիրոլի բաժանմունքի ղեկավար Ինգո Մայրը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ կուսակիցները չեն վախենում լուծել խնդիրներ, որոնց շուրջ հասարակությունում միասնական կարծիք ձեւավորված չէ:
Մայրն ավելացրել է, որ այդ թեթեւ թմրանյութի օրինականացման հարցը առաջինը կլինի իր՝ կուսակցությունը ղեկավարելուց ի վեր: Սակայն նրա խոսքով՝ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե իրեն աջակցել այլ շրջանների կուսակցության անդամները:




























