Ամերիկացի, կանադացի եւ ավստրալիացի գիտնականները հետազոտել են մեծ կարմիր կենգուրույի սննունդն ու դրա հետ կապված ֆիզիկական գործողությունները: Արդյունքում գիտնականները պարզել են, որ իրենց տեղափոխությունների ընթացքում կենգուրուները պոչից օգտվում են նույնքան, որքան հետեւի վերջույթներից:
«Մենք հայտնաբերել ենք, որ երբ կենգուրուն «քայլում է», նա իր պոչն օգտագործում է որպես ոտք,- պատմում է հետազոտության առաջատար հեղինակ Մաքսվել Դոնելանը Սայմոն Ֆրեյզերի անվան համալսարանից(Կանադա):- Կենդանիները պոչն օգտագործում են որպես հենք, փոխադրման միջոց եւ շարժման արագացման միջոց: Իրականում պոչով նրանք կատարում են նույն այն մեխանիկական աշխատանքը, ինչպես որ մենք ոտքերով»:
Հետազոտողը կենգուրուի տեղաշարժը համեմատում է սքեյթբորդի ընթացքի հետ, երբ մարդու մի ոտքը սքեյթի վրա է, մյուս՝ այս դեպքում պոչը, հրում է մայիթից, այդ կերպ արագություն հաղորդում շարժմանը:
Դոնելանը պնդում է, որ չկան ուրիշ կենդանիներ, որոնք իրենց պոչն օգտագործեն որպես ոտք: «Կենգուրուի պոչն ունի 20 ող եւ մարդու ոտնաթաթի, ծնկի եւ կոնքի դեր է կատարում»,- եզրափակում է գիտնականը, հաղոդում է «Ռոսբալտը»:





























