Իսրայելական բանակը փորձագիտական խումբ  է ստեղծել Գազայի ափերի մոտ այսպես կոչված «Ազատության նավատորմի» գրավման հանգամանքներն ուսումնասիրելու համար:

Ակնկալվում է, որ ներբանակային վերլուծությանը զուգահեռ դրա հետաքննությամբ կզբաղվի նաեւ պետական քննչական կոմիտեն, որի ստեղծման մասին կառավարությունը կհայտարարի առաջիկա օրերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով  Իսրայելի պաշտպանական բանակի մամուլի ծառայությունը:

Բանակային փորձագիտական խումբը ղեկավարելու է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Գիորե Այլենդուն: