2010 թվականի մայիս ամսին Հայաստանի երկաթուղով երկրից դուրս է բերվել 124,7 հազար տոննա  բեռ եւ ներկրվել 28,2 հազար տոննա բեռ:

Ինչպես NEWS.am-ին հայտեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից, ներհարնրապետական բեռնափոխադրումները կազմել են 104,7 հազար տոննա: Այս ցուցանիշը 14,9 տոկոսով գերազանցում է կանխատեսված ցուցանիշը:

Բացի այդ, մայիսին Հայաստանի երկաթուղով տեղափոխվել է 73 հազար ուղեւոր, որից 72 հազարը հանրապետուիթյան տարածքում:

Միջպետական փոխադրումների առումով նկատվել է նվազում պլանավորված ցուցանիշից, սակայն ընդհանուր առմամբ, ուղեւորահոսքը աճել է 17 տոկոսով: