Արաբական Միացյալ Էմիրությունների «Etihad Airways» ավիաընկերությունը կպայքարի Հայաստան-ԱՄՆ ուղեւորափոխադրման շուկայում մասնաբաժին ունենալու համար: Այդ մասին հուլիսի 3-ին լրագրողներին հայտնել է ընկերության փոխնախագահ Ջիմ Մյուլերը՝ կապված ընկերության Աբու-Դաբի-Երեւան նոր չվերթի հետ:
Նրա խոսքով՝ հայ ուղեւորների համար բացվում է նոր ուղերթ ոչ միայն դեպի Աբու-Դաբի, այլ նաեւ Պարսից ծոցի այլ քաղաքներ, Ասիայի այլ հատվածներ, ինչպես նաեւ ԱՄՆ:«Հայտնի է, որ ԱՄՆ-ում ավելի քան 1.5 մլն հայ է ապրում, որոնք պարբերաբար ճանապարհորդում են դեպի Հայաստան կամ ԱՄՆ»,- հայտարարել է Մյուլերը: Այդ կապակցությամբ նա նշել է, որ «Etihad»-ն օրական դեպի Լոս-Անջելես, Չիկագո եւ Վաշինգթոն չվերթներ է իրականացնում, երկու օրը մեկ անգամ՝ Նյու-Յորք: «American Airlines»-ի հետ համագործակցության շնորհիվ այդ քաղաքներից ուղեւորները կկարողանան ԱՄՆ-ի մի քանի տասնյակ այլ քաղաքներ մեկնել, հավելել է «Etihad»-ի ներկայացուցիչը:
Աբու-Դաբիի միջով տրանզիտային չվերթները ներառում են հայտնի կուրորտներ Հնդկական օվկիանոսում եւ Ասիայի հարավ-արեւելքում, որոնք աստիճանաբար տարածվում են հայերի շրջանում, հավելել է Մյուլերը:«Etihad Airways»-ը ԱՄԷ-ի ավիափոխադրող է, որը գործում է 2003թ.-ի նոյեմբերից: Գտնվում է Աբու-Դաբիում: Ընկերությունն ունի 1001 ինքաթիռ եւ աշխարհի 60 երկրի 102 չվերթ է սպասարկում: 2013թ.-ին ընկերությունը 11.5 մլն ուղեւոր է փոխադրել, կան 12 տոկոսով ավելի շատ, քան 2012թ.-ին:





























