Պրոֆեսոր Ջոն Էշթոնը համարում է, որ մարդիկ պետք է աշխատեն շաբաթական չորս օր, որպեսզի նվազեցնեն սթրեսի մակարդակը, գրում է «The Toronto Sun»-ը: Դոկտորը նշում է հանրության շրջանում աշխատանքի սխալ վերաբաշխման մասին:  Ոմանք չափից ավել են աշխատում, ոմանք գրեթե չեն աշխատում:

Կյանքից բավականություն ստանալու համար մարդիկ պետք է շաբաթական հանգստյան երեք օր ունենան: Այդ ժամանակ նրանք հնարավորություն կստանան ընտանիքների հետա ավելի շատ ժամանակ անցկացնել: Դա նույնպես թույլ կտա իջեցնել արյան ճնշումը, քանի որ մարդիկ կարող են լրացուցիչ հանգիստը ծախսել մարզումների վրա: Մարզումները դրական են ազդում ճնշման վրա, հաղորդում է «MedDaily.ru»-ն:

Հաճախ հենց աշխատանքի կողմից ճնշման հետեւանքով մարդիկ հիվանդանում են: Չափից ավելի աշխատանքային ժամերը անհանգստություն են առաջացնում: Ոմանք կարող են փորձել հաղթահարել ալկոհոլի օգնությամբ: Հնարավոր են խնդիրներ նաեւ հարաբերություններում: