ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը կարող է լավագույնս խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նախագահն արդեն նշանակել է Տիգրան Սարգսյանին ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ես կոռեկտ չեմ համարում նրա որոշումը մեկնաբանելը: Մի բան հստակ է` դեսպան Տիգրան Սարգսյանին շատ լավ ճանաչում եմ, նա իմ կուսակցական ընկերն է, եւ նա եւ կարող է լավագույնս խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները: Պրոֆեսիոնալ, կիրթ անձնավորություն է»,- ասաց նա:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանի նշանակումից հետո Ամերիկայի հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել նախկին վարչապետի դեմ` այս կերպ արտահայտելով իր բողոքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ:





























