Ադրբեջանում մեղադրական դատավճիռ է կայացվել մի քանի զինվորների նկատմամբ, ովքեր մեղադրվում են հրամանատարների սպանության, նաեւ ծառայակիցների նկատմամբ «սեռական ոտնձգություններ կատարելու» մեջ:
Ծանր հանցագործությունների ռազմական դատարանի վճռով երեք դատապարտյալներից երկուսը՝ Էմին Ռահիմովն ու Թողրուլ Բաղիրովը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ Յուսիֆ Յուսիֆովը՝ 15 տարվա բանտարկության, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Զինվորները գնդակահարել էին դասակի հրամանատար, լեյտենանտ Էլշան Թաղիեւին, ով հետաքննում էր «անբարոյական սեռական գործողությունների» դեպքերը: Սպանվել էր նաեւ նրա տեղակալ, ենթասպա Ռամալ Էմրախովը:
Սպանությունները կատարվել էին 2009թ. հուլիսի 18-ին:


























