Թե Հայաստանի, թե Արցախի Հանրապետությունները բանակցությունների կողմնակից են, այլ կարծիք լինել չի կարող լինել: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ:

«Թե Հայաստանի, թե Արցախի հանրապետությունները կողմնակից են բանակցություններին, այլ կարծիք լինել չի կարող, միեւնույն ժամանակ պետք չէ մոռանալ ադրբեջանցիների ապակառուցողական մոտեցումների մասին:

Միջազգային տարբեր կառույցներ պետք է հստակ դատապարտեն այն կողմին, որը թե խոսքով, թե գործով հակահայկական ֆաշիզմ է քարոզում: Ինչ վերաբերվում է Օլանդի առաջարկին, ապա մշտապես դրական է գնահատել համանախագահների ջանքերը»,- ասաց նա: