Պորտուգալիայի ոստիկանությունը երկրի հյուսիսում մի քանի սուպերմարկետներում կատարած խուզարկության արդյունքում 237 կգ կոկաին է առգրավել: Reuters գործակալության փոխանցմամբ, թմրանյութը հայտնաբերել են 198 տուփ կոլումբիական բանանների մեջ: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, դրանք, ամենայն հավանականությամբ, վաճառասեղաններին պատահաբար են հայտնվել:

«Մրգերը Կոլումբիայից Իսպանիա էին տեղափոխվելու: Հիմա մնում է պարզել, թե ինչպես են դրանք հայտնվել պորտուգալական խանութներում»,- նշել են իրավապահները: