Հաշվի առնելով վերջին ժամանակների ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակին վերաբերող հասարակական հետաքրքրությունը՝ այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանին եւ «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Զարուհի Մեժլումյանին:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են ցմահ ազատազրկման դատապարտվածների իրավունքներին առնչվող հարցեր: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ցմահ ազատազրկման դատապարտվածների վերաբերյալ իրենց ուսունասիրությունների արդյունքներն ու առաջարկները: Անդրադարձ է եղել օրենսդրական բարեփոխումներին, դատապարտյալների պահման պայմաններին, ինպես նաեւ՝ պատժի վերանայման հարցերին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արման Թաթոյանը եւ Սուրեն Քրմոյանը:




























