Բրիտանացի թոշակառուներին հեռուստացույցով ցուցադրվող սեքսն ու բռնությունը նախկինի չափ չի վրդովեցնում, գրում է The Times-ը՝ վկայակոչելով Ofcom-ի նոր հետազոտությունը: Պարզվում է՝ հեռուստացույցով ցուցադրվող սեքսից ու բռնություններից գանգատվողների թիվը հինգ տարում կրճատվել է գրեթե մեկ երրորդով: 65 տարեկանից բարձր անձանց 52%-ն է կարծում, որ չափից շատ սեքս եւ բռնություն է ցուցադրվում (5 տարի առաջ ցուցանիշը 75% էր): Ցենզուրայից դուրս արտահայտություններից բողոքում են 55%-ը (2008-ի 78%- փոխարեն):
Ընդհանուր առմամբ, բրիտանական հանրությունը եւս սկսել է հանդուրժողաբար վերաբերվել սեքսին, բռնություններին եւ հայհոյանքներին: Ըստ մասնագետների՝ այստեղ մեծ է սերիալների դերը, որոնցից են օրինակ «Գահերի խաղը», «Լյութերը», «Երջանիկ հովիտը», փոխանցում է gazeta.ru-ն:





























