Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում հունիսի 5-7-ը արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Կարախանբեյլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Կուրոպատկինո, Մարզիլի, Բաշ Քարվենդ, Ջրաբերդ եւ Վերին Չայլու ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: