Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները հուլիսի 2-ին, ժամը 15.30-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1985 թ. ծնված Զոհրաբ Ս.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):