Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում ճաշի ընդմիջման ժամանակ աշխատակիցների համար գինի խմելու արգելք սահմանելու հնարավորությունը:

Այս մասին նշվում է Ֆրանսիայի կառավարության հրապարակած դեկրետում:

«Интерфакс»-ի փոխանցմամբ, իշխանությունները կարծում են, որ աշխատակիցների նման վարքագիծը «կարող է սպառնալ անվտանգությանը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը»:

Փաստաթղթի համաձայն, գինին եւ սիդրը (խնձորօղի) ներառվել են ալկոհոլային խմիչքների ցուցակում, որոնք գործատուն կարող է արգելել ներառել իր աշխատակիցների ընդմիջման ճաշացանկում: