Ըստ վիճակագրության, գերմանացիները երկու անգամ ավելի շատ են ալկոհոլ օգտագործում, քան միջին հաշվարկով ամբողջ աշխարհում:

Ըստ ԱՀԿ-ի, Գերմանիայում ալկոհոլի օգտագործման չափը գերազանցում է նույնիսկ ընդհանուր Եվրոպայի տվյալները. տարեկան 11.8 մաքուր ալկոհոլի լիտրն ընդդեմ 10.8 լիտրի:

Գինի եւ հատկապես գարեջուր խմելու մշակույթը գերմանական ազգային ինքնության մաս է համարվում: Միաժամանակ, Գերմանիայում մահացություններն ավելի շատ գրանցվում են խմելուց, քան, օրինակ, ՃՏՊ-ից:

Գերմանիայի բժիշկները պահանջում են արգելել ալկոհոլային խմիչքների գովազդը: Euromag-ը, հղում կատարելով Frankfurter Allgemeine Zeitung-ին, գրում է, որ 2012 թվականին այդպիսի գովազդների համար 562 եվրո է ծախսվել:

Փորձագետների կարծիքով, իրավիճակը հնարավոր կլիներ զգալիորեն բարելավել՝ արգելելով ալկոհոլի գովազդը, անչափահասների կողմից ալկոհոլ օգտագործելու դեպքում ավելի խիստ կանոններ կիրառելով եւ կարգավորելով ալկոհոլային խմիչքների գները:

Գերմանիան այն քիչ երկրներից է, որտեղ դպրոցականները կարող են գրպանի գումարով մահացու չափաբաժնով խմիչք ձեռք բերել: