El Hikma - la Sagesse կենտրոնը ծրագրում է Բրյուսելում կրտսեր եւ միջնակարգ նոր դպրոց կառուցել մահմեդական երեխաների համար:

Ներկայում կազմակերպությունը զբաղված է նախագծի համար հովանավորներ փնտրելով: Ծրագիրն իրականացնելու համար հարկավոր է մինչեւ Ռամադանի ավարտը 500 հազար եվրո հավաքել:

Ապագա դպրոցի շենքը 450 աշակերտ է ընդունելու: Ծրագրի նախաձեռնողներին հաջողվել է 120.000 եվրո հավաքել: Այս մասին տեղեկացնում է Euromag.ru կայքը՝ հղում կատարելով La Capitale-ին:

Հավելենք, որ ներկայում մահմեդականները կազմում են Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի բնակչության մեկ քառորդը. քաղաքի մահմեդականների թիվը հասել է 300 հազարի: Այդ կերպ, Բրյուսելը դարձել է Եվրոպայի առավելապես մահմեդական քաղաքներից մեկը:

Գործնական տեսանկյունից իսլամը Բրյուսելում «մոբիլիզացնում է» ավելի շատ մարդկանց, քան կաթոլիկ եկեղեցին, քաղաքական կուսակցությունները եւ նույնիսկ արհմիությունները: Այս մասին նշվում է անցյալ տարվա նոյեմբերի վերջին հրապարակված հետազոտության մեջ:

Սոցիոլոգների կարծիքով, 2030 թվականին մահմեդականները Բրյուսելում մեծամասնություն կկազմեն: