Հայաստանի պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին մասնակցել է Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր եւ ստորագրվել են համապատասխան որոշումներ:
Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ իր գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր:





























