Ուկրաինայի նախագահի եւ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլ թեւակոխելու որոշումը գործուն եւ արդյունավետ է: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:
«Զինվորականները հզոր հարվածներ են հասցրել ահաբեկիչներին եւ նրանց պահեստներին, ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել: Ազատագրվել են Դոնեցկի եւ Լուգանսկի 17 բնակավայրեր, հայտնում է ՈՒՆՆ-ն:
«Մեկ զինծառայող զոհվել, չորսը վիրավորվել են, հակառակորդը զգալի կորուստներ է կրել՝ ավելի քան 150 վիրավոր: Ավերվել է վեց հենակետ: Նիկոլաեւկայում եւ Սեմյոնովկայում ոչնչացվել են զինամթերքի կայաններ: Վերահսկողության տակ է Խարկով-Ռոստով մայրուղին», - հայտարարել է հակաահաբեկչական գործողության խոսնակ Ալեքսեյ Դմիտրաշկովսկին:





























