Պորտուգալիայի հյուսիսում բանանի արկղերի մեջ կոկայինի փաթեթներ են հայտնաբերվել: Դրանք նկատել է գնորդներից մեկը, ով  Վալենսա քաղաքի «Լիդլ» սուպերմարկետից արկղով բանան է գնել, հայտնում է Euronews-ը: Նա իսկույն դիմել է ոստիկանություն, մանրազնին ստուգումներ են իրականացվել:

Հետաքննության արդյունքում 237 կգ կոկաին է հայտնաբերվել:

Վտանգավոր բեռը տեղափոխվել էր Կոլումբիայից եւ ամենայն հավանականությամբ նախատեսված էր իսպանացի թմրավաճառների համար:Միայն պատահաբար այն հայտնվել էր այլ երկրում:

Ըստ փորձագետների՝ խմբաքանակում 2,5 միլիոն չափաբաժին է եղել, իսկ ընդհանուր արժեքը կազմել է 11 միլիոն եվրո: Ներկայումս   հանցախմբի որոնումներն են իրականացվում:

Հունվարին նման պատմություն էր տեղի ունեցել Գերմանիայում: Բանանի տուփերով 150 կգ կոկային հայտնվել էր  Բեռլինի «Ալդի» սուպերմարկետներում:

Իսկ գարնանը 100 կգ թմրանյութ էին հայտնաբերել լեհական «Աշան»-ներից մեկի աշխատակիցները:  Լեհաստան կոկաինով բանաները տարվել էին Էկվադորից: