Սինգապուրի ճարտարագետները ստեղծել են Կլոդ Մոնեի «Տպավորություն.արեւածագ» (Impression, soleil levant՝ այստեղից էլ ծագել է իմպրեսիոնիզմ ուղղության անվանումը) գլուգործոցի 300 միկրոմետր լայնությամբ (մետրի 1 միլիներորդ մասը) կրկնօրինակը: Սա գեղարվեստական ստեղծագործությունների արժանահավատ կրկնօրինակներից ամենափոքրն է, իսկ պլազմոնային ներկերի նոր տեխնոլոգիաների շնորհիվ, գիտնականներին հաջողվել է ճշգրտությամբ վերարտադրել բնօրինակի վառ, թարմ գույները: Նանոգլուգործոցի ստեղծման մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով New Scientist-ին:
Սինգապուրի տեխնոլոգիաների եւ դիզայնի համալասարանից Ջոուել Յանը յուղաներկերի փոխարեն օգտագործել է նանոմասշտաբային սիլիկոնային պաստառներ, որոնց վերեւում ալյումինի մի շերտ է դրված: Ընկնելով պաստառի վրա, լույսը «կերտում է» էլեկտրոնների ալիքները, որոնք էլ, իրենց հերթին, որոշակի հաճախականության լույս են ճառագայթում:





























