Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոալիցիային առաջարկում է կառավարության կազմում փոփոխություններ կատարելու հարցով խորհրդակցություններ սկսել: Նա այս մասին հայտնել է Կառավարության նիստում:

Յացենյուկը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ խորհրդարանական մեծամասնությունը հավանություն  չի տվել կառավարության նախագծերի մեծ մասին:

 «Կարծում եմ՝ կառավարության եւ խորհրդարանի այս ձեւաչափով աշխատելը չափազանց բարդ է», - ասել է վարչապետը:

Ըստ նրա՝ եթե խորհրդարանական մեծամասնությունը եւ կառավարությունը այսուհետ էլ աշխատանքի միասնական տեսլական չունենան, «այդ ժամանակ Գերագույն ռադան, կառավարությունը եւ կոալիցիան  կվերաձեւվեն»: