ՌԴ Պետդուման վավերացրել է միջկառավարական համաձայնագիրը, որով ներում է Կուբայի՝ 35.2 մլրդ դոլարի պարտքը:

Խոսքը Ռուսաստանի Դաշնությանը Կուբայի վարկային պարտավորությունների մասին է, որը տրամադրվել է դեռեւս ԽՍՀՄ ժամանակներում:

Ըստ Росбалт-ի, համաձայնագիրը նախատեսում է ներել պարտքի 90%-ը, իսկ 3.5 մլրդ դոլար պարտքը Կուբան մարելու է 10 տարվա ընթացքում:

Ըստ Պետդումայի բյուջետային հարցերի կոմիտեի ղեկավար Անդրեյ Մակարովի, այն, որ Կուբան երբեւէ վերադարձնելու է պարտքը, ավելի վաղ «չէին ենթադրում ո՛չ Կուբան, ո՛չ Խորհրդային Միությունը»: