Թարն վարչական միավորի Ալբի քաղաքից աշակերտի մայրը դպրոց է գնացել դանակով եւ երեխաների աչքի առաջ դանակահարել իր երեխայի ուսուցչուհուն:

France-Presse գործակալության փոխանցմամբ, չնայած ցուցաբերած առաջին բժշկական օգնության, 34-ամյա կնոջը փրկել չի հաջողվել: Մոր արարքի պատճառը կպարզի քննությունը:

Ֆրանսիայի կրթության նախարար Բենուա Ամոնը դեպքի վայր է մեկնել: Նրա խոսքով՝ այդ ողբերգությունը «կրկին անգամ պարտադրում է դպրոցի ներսում եւ նրա շուրջ բռնության դեմ պայքարելու անհրաժեշտությունը», հաղորդում է Rosbalt-ը: