Տարածաշրջանային այցելության շրջանակներում ավստրիական պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Միխել Շպինդելեգերի գլխավորությամբ, հունիսի վերջին կլինի Հարավային Կովկասի երկրներում:
Ավստրիական պատվիրակությունը երկօրյա այցով Ադրբեջանում կլինի հունիսի 22-ին: Ադրբեջան այցելության հիմնական նպատակը Բաքվում Ավստրիայի դեսպանատան պաշտոնական բացմանը մասնակցելն է: Դրանից բացի՝ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Ադրբեջանից Ավստրիայի ԱԳ նախարարը կուղեւորվի Վրաստան, ապա` Հայաստան:


























