Sony ընկերությունը ոչխարներ կօգտագործի Tour de France հեծանվամարաթոնի նկարահանումների համար, փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
Կենդանիներին որպես օպերատորներ կօգտագործեն հեծանվավազքի սկզբնական փուլում, որն ընթանում է Մեծ Բրիտանիայի Յորքշիր կոմսությունում: Յուրաքանչյուր ոչխարի վրա Sony պաշտպանիչ տեսախցիկով հատուկ գոտի է ամրացվելու: Տեսախցիկները ջրակայուն են եւ ունեն պատկերի օպտիկական կարգավորման համակարգ: Յուրաքանչյուր ոչխարի դիրքը վերահսկվելու է GPS-հաղորդիչի օգնությամբ:
Նկարահանումների այսպիսի անսովոր ծրագիրն օգտագործվելու է մարզիկների՝ դաշտերի կողքով անցնելու ժամանակ:





























