Ինքնահռչակ Դենոցկի ժողովրդական հանրապետության փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը տեղեկացրել է հանրապետության Գերագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Մակովիչի ձերբակալության մասին:

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, Պուրգինն ասել է, որ Մակովիչին «կասկածում են ռուսական «Առաջին ալիքի» լրագրող եւ օպերատոր Անատոլի Կլյանի մահվան պատճառ դարձած իրավիճակին մասնակցություն ունենալու մեջ:

Նա նաեւ հայտարարել է, որ Մակովիչը ձերբակալվել է՝ մինչեւ նրա մեղավորության աստիճանը պարզելը:

Հիշեցնենք, որ ռուսական «Առաջին ալիքի» լրագրող եւ օպերատոր Անատոլի Կլյանը սպանվել է Դոնեցկում, հունիսի 30-ի գիշերը: Կրակ էր բացվել նաեւ «Мир 24» եւ РЕН ТВ հեռուստաալիքների նկարահանող խմբերի ուղղությամբ: